Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանի քաղաքապետարանին

Երևանի քաղաքապետարանին
31.08.2024 | 14:44

Ես շատ եմ սիրում Երևանը, բայց ցավով նկատում եմ, որ օր-օրի աղավաղվում է նրա ճարտարապետական դեմքը։

Փողը և փողի մոլուցքը մեզ ուտում է ներսից։ Դժվարը մի քանի մետր ազատ տարածք գտնելն է և անհապաղ, այդ տարածքում հայտնվում է ոչինչ չասող, գորշ ու միապաղաղ բարձրահարկ, որը չնայած իր միտումին` ոչ երկնքի հետ է խոսում և ոչ էլ մեր հետ։

Նայեք շուրջը` ամենուրեք լուցկու տուփի նման տնկված անշուք, անգեղ ու տարտամ խոյանքներ են, որոնք բացի մեր սիրտը քրքրելուց ոչ մի էսթետիկ հաճույք չեն պատճառում։ Գոնե շրջապատը բարեկարգեն, կանաչապատեն, զբոսանքի և հանգստի տեղ թողնեն։ Ոչ մի սանտիմետր...

Աժիոտաժ է, ամենը տրված է փողին, միայն փող դնեն ու փող ստանան։ Իսկ որտե՞ղ է ճարտարապետի ձեռքը, իհարկե փողատիրոջ գրպանում: Հանուն փողի տենչանքի նրանք պատրաստ են Երևանը բեռնել ամեն տեսակի աղբով։ Հետո էլ տրտնջում են` կոմունիստական հասարակարգից:

Կոմունիստներից մենք վարդագույն քաղաք ժառանգեցինք, ի՞նչ ենք մենք պատրաստվում հանձնել սերունդներին.

Աղբ, միայն շինանյութ, անհարկի դասդասված իրար վրա, որի տակ մարդու շունչ է կտրվում։

էս տարիներին գոն մի նորմալ շենք կառուցվե՞լ է:

Ո՞վ կսիրի նման քաղաքը։

Հայի սրտում մի սեր էլ է պակասում...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3748

Մեկնաբանություններ